Aysor.am. 16-11-2009- Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Իյըլդըզը հայտարարել է առաջիկա երեք-չորս ամիսների ընթացքում երկրում առաջին Ատոմային էլեկտրակայանի կառուցման նոր մրցույթի հայտարարման անհրաժեշտության մասին: Այս մասին փոխանցում է «Վզգլյադ» գործարար թերթը` հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
Այսպիսով, նախարարն ակնարկել է թուրքական իշխանությունների կողմից ներկայում հայտարարված մրցույթի չեղյալ ճանաչելու հնարավորությունը: ԱԷԿ-ի կառուցման համար հայտեր են ներկայացրել թուրք-ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» կոնցեռնը, «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը և թուրքական «Park Teknik» ընկերությունը:
Tuesday, November 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment