Wednesday, November 18, 2009

Թուրքական ավազակախմբերը Լոնդոնում ահաբեկչություն են տարածում

News.am. 17-11-2009 - Այս վերնագրով է իր հրապարակումը թողարկել անգլիական «London Evening Standard» թերթը՝ որին էլ վկայակոչում է թուրքական CNNturk-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ հյուսիսային Լոնդոնի թուրքերով բնակեցված թաղամասերում թուրքերից բաղկացած ավազակախմբերը զբաղվում են թմրանյութերի ապօրինի առքուվաճառքով։ Անգլիական թերթի լրագրողը այդ հանցախմբերից փախած մի թուրքի հետ հարցազրույց է ունեցել։ Հարցազրույցում թուրքը պատմել է հանցախմբում եղած ժամանակ իր գլխին եկած պատմությունները։ Տոտենհեմի պատգամավոր Դեւիդ Լեմին նշել է, որ հյուսիսային Լոնդոնի թաղամասերում գործող օտարազգի հանցախմբերի աճը անհանգստացնող երեւույթ է։ Բրիտանական ոտիկանությունը հաղորդում է, որ հյուսիսային Լոնդոնի թաղամասերում տեղի ունեցող սպանություններից տեղի թուրք բնակչությունը վախեցած է, սակայն նրանք քաշվում են տեղեկություններ հաղորդել ոստիկանությանը։

No comments: