/PanARMENIAN.Net/ 14.11.2009 - Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, որը տեղի կունենա այսօր Միխաիլ Սահակաշվիլիի նստավայրում, կքննարկվի Վերին Լարսի սահմանային անցակետի հնարավոր բացման հարցը: Այդ հարցի վերաբերյալ զեկույցով ԱԽ-ում կարող է հանդես գալ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:
Նիստին կմասնակցեն նաեւ կառավարության անդամներ, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ որոշ ոչ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ, գրում է ՙԳրուզիա սեգոդնյա՚-ն:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment