Tuesday, November 17, 2009

Թուրքիան անհամբեր է. Դավութօղլուն ցանկանում է արագ անդամագրվել ԵՄ–ին

Tert.am. 17-11-2009- Թուրքիայի նախագահ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է որքան հնարավոր է շուտ անդամակցել ԵՄ-ին: «Եվրամիությանը միանալու համար Իսպանիան սպասել է յոթ տարի: Ես չեմ ցանկանում ինչ-որ կոնկրետ ժամկետ նշել, սակայն մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դառնանք ԵՄ-ի անդամ»,- ասել է Դավութօղլուն իսպանական «El Pais», «El Mundo» և «La Vanguardia» թերթերին տված բացառիկ հարցազրույցում: «Սա չի նշանակում, որ մենք նույնպես պատրաստ ենք յոթ տարի սպասել: Մենք արդեն կես դար է սպասում եք»,- հավելել է նա: Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Գերմանիան և Ֆրանսիան որոշակի խնդիրներ ունեն Թուրքիայի հետ: Նկատելով, որ Ֆրանսիան խոչընդոտում էր նաև Իսպանիայի Եվրամիությանն անդամագրվելուն` Դավութղլուն նշել է, որ Մադրիդ-Փարիզ հարաբերություններն այսօր ավելի բարձր մակարդակի վրա են, քան անցյալում: «Մենք լայն տեսլական ունենք, և Անկարա-Փարիզ հարաբերություններն ավելի լավ ընթացք կստանան, երբ Թուրքիան դառնա ԵՄ անդամ»,- ասել է Դավութօղլուն:

No comments: