Tuesday, November 17, 2009

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ

Lragir.am 16.11.2009 - Նոյեմբերի 17-ին, ժամը 12.00-ին Մարիոթ հյուրանոցի Փառանձեմ Թագուհի սրահում Բրիտանական խորհրդի` Եվրամիություն. Համագործակցություն եւ հմտություններ (EU Skills) ծրագրի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդը եւ Բրիտանական խորհուրդը կնքելու են փոխըմբռնման հուշագիր, որով կհաստատեն այս երեք կառույցների համագործակցությունը: Եվրամիություն. համագործակցություն եւ հմտություններ եռամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2009 թ., իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ եւ ՀՀ Կառավարության անմիջական աջակցությամբ: Այն ուղղված է եվրոպական ինտեգրման գործընթացում ներգրավված պետական պաշտոնյաների հմտությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը, որը կնպաստի Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի արդյունավետ իրականացմանը, Եվրամիության հետ աշխատանքների առավել դյուրին դարձնելուն:

No comments: