Tert.am. 12-10-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույն մեդալի երկու կողմերն են. նրանց խոսքը գործի հետ չի համապատասխանում։ Այս մասին գրում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը, որը ծավալուն հոդված է հրապարակել Սարկոզիի և Էրդողանի միջև առկա նմանությունների մասին։
Անդրադառնալով Էրդողանի՝ Նիկոլա Սարկոզիի հասցեին Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարության համար ուղղված քննադատությանը, քրդական լրատվամիջոցը գրում է. «Էրդողանը քննադատեց Սարկոզիին՝ ասելով. «Ֆրանսիայում մի բան է ասում, Հայաստանում՝ մեկ այլ բան, իսկ երբ գալիս է Թուրքիա, բոլորովին այլ։ Նման քաղաքական առաջնորդ չի լինում։ Քաղաքականությունը նախ և առաջ անկեղծություն է պահանջում»։ Էրդողանի այս խոսքերը թերևս տեղին են ասված։ Սակայն եթե համեմատենք Թուրքիայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի գործելաոճերը, կտեսնենք, որ դրանցում որևէ տարբերություն չկա»։
«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 6-ին Հայաստան կատարած այցի ընթացքում կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվ հենց այդ նույն օրը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Անկարայում ստորագրում էր հակաքրդական պայմանագիր (հոկտեմբերի 6-ին Անկարայում Ֆրանսիայի և Թուրքիայի ներքին գործերի նախարարների միջև ստորագրվել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարում համագործակցության մասին պայմանագիր, որը հիմնականում ուղղված է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ,– Tert.am )»,– գրում է «Ֆըրաթը»՝ ավելացնելով. «Այդ նույն Սարկոզին էր, որը պատերազմ հայտարարեց Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիին, իսկ 2007թ. կայացած նախագահական ընտրությունների ժամանակ ֆինանսական աջակցություն էր ստացել Կադաֆիի ռեժիմի կողմից։ Նույն Սարկոզիի հավանությամբ էր Լիբիայի առաջնորդին վաճառվել «Մերսեդես G 500» (Բրաբուս) մակնիշի զրահապատ ավտոմեքենան, որի միջոցով Կադաֆին փախել է։ Եվ այսօր Մերձավոր Արևելքի երկրներում ազատության մասին բարձրաձայնող Սարկոզին, հակառակ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից հնչող քննադատություններին, թույլատրեց Կադաֆիին իր վրանը տեղադրել Փարիզի կենտրոնում»։
Նշելով, որ Սարկոզիի «կեղտոտ քայլերը» այդքանով չեն սահմանափակվում, «Ֆըրաթը» գրում է. «Թունիսում ժողովրդական հուզումների ժամանակ Սարկոզիի վարչակազմը ցույցերը ճնշելու համար գահընկեց արված նախագահ Բին Ալիին առաջարկում էր իր ոստիկանների փորձը… Բացի այդ, Սարկոզին, ով կտրականապես դեմ է հանդես գալիս Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, 10 ամիս շարունակ Ֆրանսիայում թուրքական օրեր էր կազմակերպել, Էյֆելյան աշտարակն էլ ներկել էր թուրքական դրոշի գույներով։ Իսկ այդ ժամանակ Թուրքիայում տասնյակ լրագրողներ շարունակում էին մնալ բանտերում»,– գրում է քրդական լրատվամիջոցը՝ ընդգծելով, որ Սարկոզիի խոսքի և գործի միջև առկա երկդիմիության օրինակները կարելի է անվերջ թվարկել։
Անդրադառնալով Էրդողանի կառավարության վարած երկդիմի քաղաքականության օրինակներին՝ «Ֆըրաթը» գրում է. «Էրդողանը, ով շատ ջերմ հարաբերությունների մեջ էր Մուամար Կադաֆիի հետ, ժամանակին մարդու իրավունքների պաշտպանության համար մրցանակ էր ստացել անձամբ «բռնապետի» ձեռքից։ Էրդողանը, ով կտրականապես դեմ էր հանդես գալիս Լիբիայում ՆԱՏՕ–ի գործողությանը, հանկարծ փոխեց իր դիրքորոշումն ու սկսեց մասնակցել այդ գործողությանը։ Սոմալի, Եվրոպա, ԱՄՆ և Մերձավոր Արևելք կատարած այցելությունների ժամանակ «մարդկության» և «ազատության» հույսեր բաժանող Էրդողանի այցերի ընթացքում թուրքական բանակը ռմբակոծում էր հարավային Քրդստանը։ Բին Ալիին, Հոսնի Մուբարաքին, Մուամար Կադաֆիին և Բաշար ալ–Ասադին մարդու իրավուքնների վերաբերյալ դասեր տվող և նրանց կոտորածների մեջ մեղադրող Էրդողանը հրահանգել էր. «Խփեք բոլորին, մայր կլինի, թե մանուկ»։ Սակայն իր վերջին այս խոսքերում Էրդողանը բոլորովին անկեղծ էր։ Ասածն արեց։ Քրդստանում սպանվեցին 129 երեխաներ»։
Նշելով, որ Սարկոզիին քննադատող Էրդողանն առանց որևէ ամոթի զգացումի հակաքրդական դաշինք է կազմում Ֆրանսիայի իշխանությունների հետ, «Ֆըրաթը» գրում է. «Էրդողանը Ֆրանսիայում Սարկոզիին մեղադրում էր ուծացման քաղաքականություն իրականացնելու մեջ, իսկ դա այն դեպքում, երբ իր երկրում անտեսում է քրդերի գոյությունը։ Էրդողանը, ով իրեն հռչակել է պաղեստինցիների հովանավորն ու բոլոր կեղեքվածների բարեկամը, շրջում է գրպանում քրդերի ձերբակալության մի մեծ ցուցակով։ Միայն վերջին 6 ամիսների ընթացքում ձերբակալվել են «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության 4200 անդամներ, որոնցից 1600–ը կալանավորվել է։ Էրդողանը, ով իր հարևաններին կոչ է անում բարեփոխումներ իրականացնել խոսքի ազատության ոլորտում, իր երկրի բանտերում պահում է մոտ 70 լրագրողների։ Այդ տեսանկյունից Թուրքիան աշխարհի ամենամեծ բանտն է։ «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության տվյալների համաձայն՝ միայն 2009թ. իրենց գաղափարներն արտահայտելու համար Թուրքիայում հետաքննություն է սկսել մոտ 200 հազար քաղաքացիների դեմ։ Սակայն Էրդողանի քայլերն այդքանով չեն սահմանափակվում։ Իսրայելին քննադատող Էրդողանն օգտագործում է այդ պետության կողմից արտադրված անօդաչու սարքերը։ Միևնույն շոուի շրջանակում Արաբական աշխարհում հակաիսրայելական հայտարարություններ անող Էրդողանը հավանություն տվեց Թուրքիայի ՆԱՏՕ–ի ռադիոտեղորոշման կայանի տեղակայմանը»։
«Այսօր Սարկոզին և Էրդողանը, կարելի է ասել, միմյանց դեմ պայքար են սկսել այն բանի համար, թե իրենցից ով է կարողանալու շահել ժողովուրդների «ազատության հույսը» լինելու կոչումը։ Սակայն իրականում երկուսն էլ պայքարում են ժողովուրդների հույսերը վերացնելու գործում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար։ Երկուսի խոսքն էլ չի համապատասխանում արած գործին, երկուսն էլ աչքի են ընկնում բռնապետերի հետ ունեցած իրենց սերտ հարաբերություններով։ Երկուսն էլ ջանքեր են գործադրում իրենց երկրներում ոստիկանության և մեդիայի միջոցով ընդդիմությանը լռեցնելու համար։ Սակայն նրանց միջև մեկ տարբերություն կա՝ Սարկոզին չկարողացավ հաջողության հասնել ֆրանսիական ժողովրդավարության դեմ ճնշումներ գործադրելու հարցում այն դեպքում, երբ Էրդողանին հաջողվեց ստեղծել հսկայական մեդիա բանակ և իր վերահսկողությունը հաստատել բանակի և ոստիկանության վրա։ Այս ամենից հետո կարելի է ասել, որ Սարկոզիին և Էրդողանին հասկանալու ամենալավ մեթոդը նրանց ասածները հակառակ ձևով ընկալելն է»,– նշում է «Ֆըրաթը»։

No comments:
Post a Comment