Monday, November 16, 2009

Հարուստ պաշարները չեն կարող արդարացնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները. ԵԽ գլխավոր քարտուղար

Tert.am 16,11,2009 - Եվրախորհուրդը մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակով, «Ազատություն» ռադիոկայանին և Turan գործակալությանը տված հարցզրույցում հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: «Եվրոխորհուրդն իրավիճակն անմիջապես փոխելու միջոցներ և գործիքներ չունի: Սակայն մենք հավատում ենք, որ ժամանակի ընթացքում այս ամենն իր ազդեցությունը կունենա ԵԽ-ում Ադրբեջանի ներկայության վրա: Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի ներկայությունը կարևոր է նաև այս երկրի ներքին գործընթացների վրա ազդեցություն թողնելու համար: ԵԽ անդամ կարող են լինել միայն այն երկրները, որոնք համապատասխանում են մեր չափանիշներին, կիսում են կազմակերպության արժեքները»,- նշել է Յագլանդը: Նրա խոսքերով` հարուստ պաշարները չեն կարող արդարացնել երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտումը: «Ադրբեջանը և ԵՄ-անդամ այլ երկրները պետք է գիտակցեն, թե որքան կարևոր են ժողովրդավարության նորմերն ու արժեքները: Դա նախապայման է, որպեսզի նրանք հաջողակ լինեն նաև տնտեսության մեջ»:

No comments: