Lragir.am 16.11.2009 - Եթե հետեւենք համաշխարհային պատմությանը, ապա դժվար չէ նկատել, որ հաճախ քաղաքական թատերաբեմում են հայտնվում հակամարտության մեջ գտնվող քաղաքական գործիչներ, որոնց միջեւ ընթացող մենամարտով է պայմանավորվում մի ողջ պատմական ժամանակաշրջան: Հիշենք դասական օրիակները` Կեսար եւ Պոմպեոս, Օկտավիանոս եւ Անտոնիոս… Նման զույգերի հակամարտությունները երբեմն հատում են տրամաբանության սահմանը, շրջում են բարոյականության բոլոր նորմերը, սակայն այդ զույգերը միմյանց փոխկապակցված են: Մեկն առանց մյուսի չեն կարող գոյատեւել: Մեկի վերջնական պարտությունը նշանակում է մյուսի կյանքի իմաստի կորուստը:
Մեր օրերում նույպես հանդիպում է նման իրավիճակ: Անկախությունից ի վեր նման զույգ կազմեցին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը: Վազգենի գլխավորած կոմիտեում հայտնվեց Լեւոնը եւ կարողացավ վերցնել իշխանությունը: Վազգենը ստիպված հեռացավ իր իսկ ստեղծած ՀՀՇ-ից: Ղարաբաղյան ճակատում պարտությունների պարագայում Վազգենը դարձավ պաշտպանության նախարար, ինչը Լեւոնի համար փրկություն էր. պարտության դեպքում պատասխանատվությունն ընկնելու էր Վազգենի վրա, սակայն երբ սկսվեց հաղթանակների շրջանը, Վազգենը հեռացվեց: Լեւոնը դարձավ հաղթանակն ապահովող նախագահ, իսկ Վազգենի հաղթանակները վերագրվեցին մեկ այլ Վազգենի: 1996-ին Վազգենը մոտ էր հաղթանակին, սակայն այս անգամ եւս Լեւոնը նրանից այն խլեց: Երբ Լեւոնը հեռացավ քաղաքականությունից, Վազգենն արդեն անելիք չուներ: Սակայն Լեւոնի վերադարձը նոր շանս պարգեւեց Վազգենին:
Հանրային խորհրդի նախագահը, իհարկե, այն նախագահական պաշտոնը չէր, որին ձգտում էր Վազգենը, բայց այնուամենայնիվ նրան ոմանք պարոն նախագահ են կոչում: Նախագահ են ոմանք կոչում նաեւ Լեւոնին: Կարծես թե Վազգենը կարող էր բավարարված լինել. Լեւոնի թիմը ջարդվել է, շանսեր այլեւս չկան, իսկ ինքը գտնվում է հաղթող թիմում: Սակայն Վազգենն այս անգամ եւս թերագնահատեց Լեւոնին: Մեկ ելույթով Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ այնպես լեգիտիմացնել Սերժ Սարգսյանին, որի 1 տոկոսն անգամ Վազգեն Մանուկյանին չի հաջողվել անել Հանրային խորուրդը գլխավորելու ողջ շրջանում: Նորից Լեւոնը գլխովին ջախջախեց Վազգենին: Վազգենը կարող է արդեն անցնել թոշակի, նա պարտվեց իր վերջին մարտը: Եւ հարց է առաջանում՝ արդյոք Վազգեն Մանուկյանին վերջնականապես ջախջախելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես կանցնի թոշակի:
Monday, November 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment