Tuesday, November 17, 2009

Թուրք լրագրողը Ղարաբաղն իսկապես համարել է հայկական հող

/PanARMENIAN.Net/ 16.11.2009 - Թուրքական «Աքշամ» թերթի լրագրող Նագեհան Ալչեի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի մասին, առիթ դարձավ Ադրբեջանում եւս մի հակահայկական հիստերիայի: Օրերս թուրք լրագրողն այցելել էր Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ էր ունեցել ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների հետ եւ շփվել էր Ղարաբաղի լրագրողների հետ: Լեռնային Ղարաբաղի հանրային հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ Ալչեն հայտարարել է, որ ինքը շատ է լսել Ղարաբաղի մասին եւ որոշել է անձամբ գալ եւ տեսնել Ստեփանակերտը: ԼՂՀ Հանրային հեռուստատեսության նորություններ ծրագրի լրագրող Վարդուհի Օհանյանը , որը վարել էր Նագեհան Ալչեի հետ հարցազրույցը, PanARMENIAN.Net- ի լրագրողին հայտնեց, որ թուրք լրագրողն իր հետ զրույցի ժամանակ Ղարաբաղի մասին խոսելիս ասել է, որ Թուրքիայում սխալ գիտեն, եւ ինքն այժմ համոզված է, որ Ղարաբաղը վաղնջական հայկական հող է: «Նագեհան Ալչեն ընդգծել է նաեւ, որ հանդիպել է ԼՂՀ բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների հետ եւ ասել է հետեւյալը. «Այս հանդիպումներից պարզ դարձավ, որ դուք բավականին վճռական եք ձեր հողերը չվերադարձնելու հարցում», (Give your lands)”: Վարդուհի Օհանյանը նշեց, որ իր մոտ է դեռեւս հարցազրուցի «հում տեքստը», որն ապացուցում է, թե Ալչեն իսկապես Ղարաբաղն անվանել է հայկական հող: Օհանյանն ավելացրեց նաեւ, որ ինքը մի քիչ զարմացել էր թուրք լրագրողի համարձակությունից: «Ես նրան նաեւ հարցրեցի, թե ինչ է մտածում Հաոց ցեղասպանության մասին: Նագեհան Ալչեն ընդգծեց, որ ինքը պատմաբան չէ եւ ընդամենը կարող է ասել, որ 1915 թ. տեղի են ունեցել տխուր դեպքեր եւ, որ հայերն ու թուրքերը պետք է նայեն դեպի ապագա եւ դառնան բարեկամներ», - ասաց Վարդուհի Օհանյանը: Ադրբեջանական ԶԼՄ-երը հաղորդում են, որ «Աքշամ» թերթի խմբագրությունում հայտարարել են, որ «եթե պարզվի, որ Նագեհան Ալչեն իսկապես նման հայտարարություն է արել, ապա նա խստորեն կպատժվի»:

No comments: