Tuesday, November 17, 2009

Ազգային ժողովում Եվրամիության խորհրդատու է լինելու

NEWS.am 17.11.2009 - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեին եւ նույն թիմի անդամ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոային: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը ողջունել է ԵՄ խորհրդատվական խումբ ստեղծելու ՀՀ նախագահի նախաձեռնությունը: Կարեւորելով ԵՄ հետ համագործակցության զարգացումը` Հ. Աբրահամյանը հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի աշխատանքը կնպաստի Հայաստանի եվրոինտեգրմանը, իսկ Եվրոպական խորհրդարանում նրա ունեցած հարուստ աշխատանքային փորձն օգտակար կլինի այդ մարմնի հետ ՀՀ ԱԺ հարաբերությունները խորացնելու համար: Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի գործունեությունը սկսելու հետ կապված աշխատանքային եւ կազմակերպչական հարցերը: Զրուցակիցները նախանշել են այն ոլորտները, որտեղ ԵՄ խորհրդատուն կարող է օգտակար լինել ՀՀ ԱԺ-ին:

No comments: