Wednesday, November 18, 2009

ՍՏԵՂԾԵԼ ԱՆԳԼՈ- ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

«Առավոտ» 17-11-2009- «Կարծում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները պետք է իրենց հայտարարություններում ավելի հավասարակշռված ու կոռեկտ լինեն, այդ հայտարարություններն անհեթեթ են»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնդսդեյլնի ու Մեծ Բրիտանիայի թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի հայտարարություններին ի պատասխան՝ այսպես արձագանքեց Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը գործնական օգուտների բացակայության պատճառով: Իսկ Հայաստանում այդ երկրի դեսպան Չառլզ Լոնդսդեյլն էլ իր հերթին ասել է, որ առաջին հերթին թուրք եւ հայ ժողովուրդները պիտի քննարկեն ընդհանուր պատմության հարցերը: ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ եվրոպական ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների ներկայացուցիչները պետք է շատ լավ գիտակցեն, որ մարդկության դեմ ոճրագործությունների պատիժը պետք է կանխարգելի նոր ոճրագործությունները: Ի պատասխան դեսպանի հայտարարությանը՝ Է. Շարմազանովը խորհուրդ տվեց դեսպանին դիմել իր երկրի ներկայացուցիչներին՝ քննարկելու անգլո-իռլանդական հարաբերությունների խնդիրները:

No comments: