NEWS.am 17.11.2009 - ԵԱՀԿ տարածքում հակամարտությունները, ինչպես ղարաբաղյան, մերձդնեստրյան, կոսովյան հակամարտությունները, պետք է կարգավորվեն նախապես ընդունված ձեւաչափով:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ղազախստանցի գործընկերոջ՝ Կանատ Սաուդաբաեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Լավրովը վստահություն է հայտնել, թե Ղազախստանը նախագահի պաշտոնում պատասխանատվորեն կմոտենա այդ խնդրին:
Նշենք, որ 2010թ. ԵԱՀԿ նախագահությունն անցնում է Ղազախստանին, որն էլ դառնալու է նախկին ԽՍՀՄ երկրների մեջ առաջինը, որ դառնում է Կազմակերպության նախագահող երկիր:
Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները նաեւ քննարկել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցերը: Այդ կապակցությամբ Լավրովը հայտարարել է, թե խնդրի լուծման գործում որեւէ ճգնաժամ չկա:
Wednesday, November 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment