Tert.am- 31-10-2009- Այսօր կայանալու է հերթական էլիտար հարսանիքը. Սերժ Սարգսյանն իր կրտսեր դստերն ամուսնացնում է Գագիկ Հարությունյանի կնոջ եղբոր որդու հետ։ Մանրամասները ներկայացնում է օրաթերթը։
Այսօր կայանալու է հերթական էլիտար հարսանիքը. Սերժ Սարգսյանն իր կրտսեր աղջկան ամուսնացնում է Գագրկ Հարությունյանի կնոջ եղբոր որդու՝ Հայկի հետ։ Հարսանիքի եկեղեցական արարողությունը կայանալու է սուրբ Գայանե եկեղեցում։ Իսկ ժամը 18-ին «Օջախ» ռեստորանում կայանալու է հարսանյաց հանդեսը։ Հրավիրված է հայկական ողջ էլիտան՝ օլիգարխներ, բարձր պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից։
Հրավիրյալները վերջին օրերին զբաղված են նվերների ընտրությամբ. հեշտ չէ ՀՀ նախագահին նվեր տանելը։ Հարսանիքին հրավիրվածներին նախ դիմավորելու են նվերներն ընդունողները, որոնք արձանագրելու են, թե ով ինչ է բերել։ Հետագայում դա գրանցվելու է յուրաքանչյուրի հաշվին։ Նվերների թվում կլինի հիմնականում թանկարժեք ոսկեղեն։ Սակայն ոմանք փորձել են երևակայություն դնել այդ գործում։ Օրինակ՝ ԿԲ նախագահը նվիրելու է 5 հազար դոլար արժողությամբ մի արծաթե սկահակ։
Մնում է պարզել, թե ո՞րն է «դարի հարսանիքը»՝ Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան զույգի՞նը, թե՞ Սերժ Սարգսյանինը։
Sunday, November 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment