News.am- 31-10-2009- Թուրքիայի վարչապետը հերքել է վաղաժամկետ ընտրությունների անցկացման մասին լուրերը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով Ստամբուլի Սաբիհա Գոքչեն օդանավակայանի նոր մասնաշենքի բացմանը, հայտնել է, որ վաղաժամկետ ընտրությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ընտրությունները կլինեն օրենքով նախատեսված ժամանակ»,-ասել է Էրդողանը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալի միջեւ փոքր երկխոսություն էր եղել։ Այդ երկխոսությունը առիթ էր հանդիսացել, որ թուրքական մամուլում կարծիքներ հնչեն, թե վաղաժամկետ ընտրություններ են լինելու։ Դրանից հետո Էրդողանը հայտնել է, որ եթե վաղաժամկետ ընտրությունների կարիքը լիներ, ինքը առաջինը կհայտներ ժողովրդին, ոչ թե՝ ընդդիմության առաջնորդին։
Sunday, November 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment