Wednesday, November 18, 2009

Ադրբեջանցի պաշտոնյաների զավակներն առանց կաննոնների մարտերում

Panorama.am 18.11.2009 - Ադրբեջանի պաշտոնյաների զավակները հայրերի թալանած փողերը ծախսում են Բաքվում գաղտնի անցկացվող առանց կանոնների մարտերի վրա: «Բաքը խեբեր» թերթը հայտնել է, որ Բաքվի որոշ մարզադահլիճներում և տարբեր թաղամասերում առանց կանոնների մարտեր են անցկացվում, և, որ չվերահսկվող այդ մարտերում խաղադրույքներ են արվում:Ըստ թերթի, մարտի ժամանակ մահացու վնասվածքներ ստացողներ էլ են լինում: Թերթը հայտնել է, որ առանց կանոնների մարտերի համար «մեծ հնարավորություններ ունեցող անձինք» խոշոր գումարներ են ներդնում, եւ որ նրանց մեջ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ կան: Ադրբեջանակն մեկ այլ լրատվամիջոցի` «Ազադլիգի» անցկացրած հետազոտությունների ժամանակ հայտնի է դարձել, որ նման մարտեր անցկացվում են Բաքվի մեկ-երկու մարզադահլիճներում: Այդ մարտերի կազմակերպիչները հենց մարզիչներն են: Ավելի ճիշտ, նրանք մարզիկներին ընդգրկում են մարտերին, իսկ փող դնելը «հնարավորություն ունեցող անձանց գործն է»: Այդ մարտերին հիմնականում մասնակցում են սպորտին հրաժեշտ տված մարդիկ, որպեսզի իրենց մարմնի և արյան գնով փող աշխատեն, սակայն նրանց մեջ կան նաև մարզիկներ: «Հետազոտություների ժամանակ հայտնի են դարձել այդ գործով զբաղվողների կոնկրետ անուններ, սակայն հետաքննությանը չվնասելու համար առայժմ չենք հրապարակում», -գրել է թերթը:

No comments: