NEWS.am 18.11.2009 -Թուրքական Բողազիչի համալսարանի եվրոպական աշխատանքների կենտրոնի եւ Մադրիդի համալսարանի կողմից եվրոպական 5 երկրներում անցկացրած հարցախույզը հետաքրքիր արդյունքներ է գրանցել: հարցախույզը անցկացվել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում եւ Լեհաստանում:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` այդ երկրներում հարցվածների 60 տոկոսը Թուրքիայի Եվրամիության անդամակցության համար կարեւորել է ժողովրդավարությունը: Հարցվածների 20 տոկոսը վախենում է թուրք գաղթականներից:
Թուրքիան ինչ սիմվոլով եք ճանաչում հարցին` 91 տոկոսը պատասխանել է Ստամբուլ, 70 տոկոսը` Գալաթասարայ: Աթաթուրքին նշել է հարցվածների 40 տոկոսը, ինչը քիչ է Անթալիան նշողների թվից: Նոբելյան մրցանակ ստացած թուրք գրող Օրհան Փամուկին նշել են հարցվածների 11.5 տոկոսը: Օրհան Փամուկից ավելի շատ եվրոպացիները նշել են Եվրատեսիլին մասնակցած թուրք երգչուհի Հադիսեին, Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Ֆաթիհ Թերիմին:
Եթե Թուրքիայի Եվրամիության անդամության խնդիրը դրվեր հանրաքվեի ինչպես կքվեարկեիք հարցին` 52 տոկոսը պատասխանել է` ոչ:
Wednesday, November 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment