Tert.am 18.11.2009 - Մենք ցանկանում ենք լուծել Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով, քանի որ մենք պատերազմ չենք ուզում, սակայն խաղաղ ճանապարհով դա անել դեռևս չի հաջողվում, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ANS Press գործակալությունը:
«Տարվա մեջ 7-8 անգամ բանակցություններ են անցկացվել: Կա որոշակի առաջընթաց: Սակայն մենք չենք կարողանում հասնել հարցի արմատական լուծման»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքերով` միջազգային կազմակերպություններն ընդունել են անհրաժեշտ որոշումներ և բանաձևեր, սակայն դրանք չեն իրականացվում. այս դեպքում այդ բանաձևերի իմաստը կորում է:
Ալիևը հերթական անգամ հայտարարել է բանակին հատկացվող գումարների մասին: «Բանակի ձևավորման համար մեծ միջոցներ են ներդրվում: Մեր բանակն ավելի ուժեղ է դառնում: Մենք բանակցություններ ենք վարում, սակայն, դրա հետ մեկտեղ, ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ռազմական ճանապարհով ազատագրելու մեր հողերը»,- նշել է Ալիևը:
Wednesday, November 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment