Monday, November 16, 2009

Թուրքիայի փոխվարչապետ. Թուրքիան իր եղբայրներին չի փոխում ԵՄ անդամակցության հետ

News.am.16-11-2009- «Թող ոչ ոք մեր դեմ պայմաններ չդնի, որպեսզի մենք ԵՄ-ին անդամակցելու համար հրաժարվենք Կիպրոսից եւ մեր կիպրացի եղբայրներից: Թող բոլորն իմանան, որ Թուրքիան չի փոխում իր եղբայրներին ԵՄ անդամակցության հետ»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության 26-ամյակի կապակցությամբ: «Այո, Թուրքիան խաղաղություն է ցանկանում կղզում (Կիպրոսում), բայց այդ խաղաղությունը պետք է լինի արդար: Մենք միշտ լինելու ենք մեր եղբայրների կողքին»,- ասել է Չիչեկը, հավելելով, որ Թուրքիան այսուհետ եւս շարունակելու է քաղաքական, տնտեսական ու այլ օժանդակություն հատկացնել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը: Հիշեցնենք, որ թուրքական զորքերը 1974 թվականին ներխուժեցին Կիպրոս եւ գրավեցին նրա 40 տոկոսը: Մինչ օրս Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը ճանաչել է միայն Թուրքիան:

No comments: