NEWS.am 2.11.2009 - Այսօր՝ նոյեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հեռախոսազրույց է կայացել:Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, «Երկու պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարային ծրագրերը, ինչպես նաեւ ռուս-ադրբեջանական համագործակցության առանձին հարցեր»:Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից մեկ օր անց Ադրբեջանն ու Ռուսաստանը վերջապես ստորագրեցին գազային պայմանագիր, որով Ադրբեջանը տարեկան 500 միլիոն խմ գազ պետք է վաճառի Ռուսաստանին: Փորձագետները նշում են, որ Ռուսաստանը, օգտվելով թուրք-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունից, փորձում է իր կողմը քաշել Ադրբեջանին, որի դիմաց Ռուսաստանը հնարավոր է ազդի Հայաստանի վրա՝ ԼՂ հարցում զիջումների գնալու առումով:
Monday, November 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment