Wednesday, November 18, 2009

Թուրքերը Իմրալի կղզու բանտը վեր են ածում քրդական զնդանի

News.am. 18-11-2009 - Թուրքական Իմրալի կղզում ցմահ բանտարկված PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլահ Օջալանը տեղափոխվել է նոր կառուցված մասնաշենք: Նորակառույց մասնաշենք են բերվել նաեւ 5 PKK-ի զինյալներ: Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` նոր 5 քուրդ զինյալները կղզի են բերվել անվտանգության խիստ միջոցառումների ներքո: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում Իմրալի կղզու կալանավայր կտեղափոխվեն PKK-ի եւս 3 զինյալներ: NEWS.am-ը հիշեցնում է, որ Իտալիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցին, նշել է, որ Իմրալիի հատուկ կալանավայրում նախատեսել են պահել 12 բանտարկյալ: Ի դեպ Իմրալի կղզու կալանավայրը մինչ վերջերս հսկում էին հատուկ նշանակության զորքերի մարտիկները: Այնուհետ հսկողությունը իրենց վրա վերցրեցին կալանավայրերի սովորական հսկիչները:

No comments: