Thursday, November 19, 2009

Թուրքիայի վարչապետը աջակցություն է որոնում Իսպանիայում

«Առավոտ» 18-11-2009- Իսպանիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Իսպանիայի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը: Նրա ասելով, ԵՄ-ում Իսպանիայի նախագահությունը կարող է դրականորեն ազդել ԵՄ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումների մերձեցման վրա: «Yenisafak» թերթի փոխանցմամբ, Անկարան հույս ունի, որ Իսպանիան կպաշտպանի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը: Թուրք նախարարը նաեւ շեշտել է, որ իսպանացի գործընկերների հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է նաեւ տարածաշրջանային համագործակցության, կիպրական, ղարաբաղյան եւ պաղեստինյան հիմնախնդիրների կարգավորման հարցը: «Մենք հույս ունենք, որ Իսպանիան, որը 2010թ. առաջին կեսին ստանձնելու է ԵՄ նախագահությունը, ավելի ակտիվորեն կզբաղվի այդ խնդիրների կարգավորմամբ, որոնք արգելակում են տարածաշրջանային համագործակցությանը»,- հայտարարել է Դավութօղլուն:

No comments: