Thursday, December 10, 2009

Ձերբակալված լրագրողների թվով Ադրբեջանն աշխարհում 7-րդն է

Aysor.am. 9-12-2009- Աշխարհում ձերբակալված լրագրողների թիվը 136-ի է հասնում: «Ազադլըգը» հայտնում է, որ ըստ Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» տվյալների, կալանքի տակ գտնվող լրագրողների թվով Ադրբեջանն աշխարհում 7-րդ տեղում է: Ըստ կոմիտեի հրապարակած զեկույցի, վերջին մեկ տարվա ընթացքում ձերբակալված լրագրողների թիվն աշխարհում 9 տոկոսով աճել է: Վերջին 10 տարիներին կալանքում այդքան շատ (139 լրագրող) եղել է միայն 2002 թ-ին:

No comments: