Thursday, December 10, 2009

«Գոնե վաղվանից ցուցադրվեն Արցախի իրական քարտեզները»

Aysor.am. 9-12-2009- «Բավական է, ինչքան ոտնահարվում են մեր և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը խորհրդարանական հարց ու պատասխանի ժամանակ` նախքան Կառավարությանը հարց ուղղելը: Լ. Ալավերդյանը հույս հայտնեց և հորդորեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` իր վերահսկողությամբ հետևել, որ «գոնե վաղվանից «Հ1», «Հ2» կամ «Կենտրոն» ու մյուս հեռուստաընկերություններով ցուցադրվեն ոչ թե մեզ խայտառակող այդ քարտեզները, այլ Արցախի իրական քարտեզները»: Վաղվա օրը Լ. Ալավերդյանը պայմանավորեց Մարդու իրավունքների միջազգային օրվա և Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ անցկացված հանրաքվեի տարելիցով:

No comments: