Wednesday, December 9, 2009

Հայ առաքելական եկեղեցին դատապարտում է աղանդների գործունեությունը

Tert.am. 9-12-2009- Հայաստանում գործում է մոտ 50 աղանդ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր տեր Շմավոն Ղևոնդյանը: Նրա խոսքերով` այդ աղանդները հիմնականում բողոքական ծագում ունեն: «Նրանք կարծում են, որ մեր հոգևոր վիճակը շատ վատ է: Եվ տարբեր հորեղբայրներ ու հորաքույրներ գալիս են մեզ օգնելու` Հայաստանին, որն ընդունել է քրիստոնեությունը 301թ.»,- նշել է եկեղեցու սպասավորը: Նշելով, որ այդ աղանդները Հայաստանում զբաղվում են բարեգործանական գործունեությամբ, օգնում են ծերերին և մանկատների երեխաներին, տեր Շմավոն Ղևոնդյանը զարմանք է արտահայտել, թե ինչու է այդ աղանդավորների համար մուտքը նման հաստատություն ազատ: Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը նաև անդրադարձել է հարցի օրենսդրական կողմին: Այսպես, ըստ օրենսդրության, Հայաստանում նման կրոնական կազմակերպությունների գրանցումը թույլատրելի է: Միակ նախապայմանը՝ աղանդի անդամների թիվը չպետք է 500-ից քիչ լինի: Ինչ վերաբերում է այդ աղանդների ֆինանսավորմանը, տեր Շմավոն Ղևոնդյանը նշել է, որ «ֆինանսավորումը հենց այնպես չի գալիս, այլ իրենք աշխատում են հետախուզական նպատակով»:

No comments: