Wednesday, December 9, 2009

Իրանի ԱԳՆ-ն մեղադրում է ԱՄՆ-ին իրանցի գիտնականի առևանգման մեջ

Aysor.am. 9-12-2009- Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին ատոմային էներգիայի ոլորտի գիտնականին առևանգելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «ԲիԲիՍի Նյուզը»` վերջինս անհայտ կորած է համարվում հունիսից: Գիտնական Շահրամ Ամիրին կորել է Սաուդյան Արաբիայում` հաջի ժամանակ: Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Իրանը ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել Շ. Ամիրին և Սաուդյան Արաբիային էլ խնդրում է միջնորդ հանդիսանալ: «Ապացույցների հիման վրա, որոնց մենք տիրապետում ենք, կարող ենք ամերիկացիներին համարել Ամիրիի առևանգման մասնակից»,- հայտնել է նախարարն ու հավելել. «Ամերիկացիներն իսկապես առևանգել են նրան, այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ իշխանությունները նրան կվերադարձնեն»:

No comments: