ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Թեղուտի պաշտպանության խմբի անդամները, մի շարք հ/կ-ների ներկայացուցիչներ, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները եւ խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավորները 2009 թվականի ընթացքում բողոքի գործողություններ են անցկացրել Երեւանում եւ ՀՀ հյուսիսային շրջանները ներառող մի շարք մարզերում:
Բողոքի գործողությունների ընթացքում, որոնք «հայրենի» հեռուստաընկերություները իշխանական պատվերով այդպես էլ չեն լուսաբանում լայն հասարակայնությանը, մեր հայրենակիցներին ենք բաժանել Հայաստանի ու Արցախի համար` հայ-թուրքական արձանագրությունների ու մադրիդյան սկզբունքների վտանգավորությունը եւ օրվա իշխանությունների բռնապետական ռեժիմի էությունը բացահայտող տեղեկատվական բնույթի մեծածավալ նյութեր:
2010թ. նույնպես կշարունակվեն բողոքի գործողությունները, մինչեւ որ մեր ձայնը լսելի դարձնենք բոլոր մարզերի մեր հայրենակիցներին: Հաջորդ տարվա բողոքի մեր գործողությունները կմեկնարկեն հունվարի սկզբից, իսկ առաջին ակցիան տեղի կունենա ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների եւ «մադրիդյան սկզբունքների» հաջորդ բողոքի գործողությունները տեղի կունենան ս/թ դեկտեմբերի 26-ին` Թալինի, Ապարանի եւ Աշտարակի կենտրոնական փողոցներում:
Հրայր Սավզյան - Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, Արփինե Գալֆայան - Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, Զարուհի Փոստանջյան - Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, Աժ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցություն,
Սեդա Մելիքյան - Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ, Դանիել Իոաննիսյան - Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ,
Լալա Ասլիկյան - ՀՀ Քաղաքացի եւ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդներ
25.12.2009թ.
Sunday, December 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment