Thursday, December 10, 2009

Բելգիայում առաջարկում են արգելել կրոնական սիմվոլների կիրառումը

Panorama.am. 9-12-2009- Բելգիայի սենատի պատգամավոր Ֆիլիպ Մաուն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որն առաջարկում է արգելել կրոնական սիմվոլներ օգտագործել հանրային վայրերում, այդ թվում դատարաններում, քաղաքապետարանում և նույնիսկ գերեզմանատներում,-այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: Սենատորի կարծիքով, նման տարանջատումը թույլ կտա պայքարել կրոնական հիերարխիայի գաղափարի դեմ: Այս օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն, ըստ հեղինակի, նպատակը եկեղեցու և պետության տարանաջտումն է: Մասնավորապես, եթե այս օրենքն ընդունվի, քաղաքական գործիչներին կարգելվի մասնակցել եկեղեցական միջոցառումների, ինչպես նաև հրապարակել որևէ կրոնի իրենց պատկանելիությունը:

No comments: