Thursday, December 10, 2009

Սարկոզին կոչ է արել արագացնել ԼՂ հակամարտության հանգուցալուծումը

Aysor.am- 10-12-2009- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նախօրեին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով Ֆրանսիայում է գտնվում պաշտոնական այցով: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքում: Զրույցի ընթացքում երկու երկրների նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առկա իրավիճակին, որտեղ Ֆրանսիան կատարում է համանախագահողի դեր: «Երկրի նախագահը ողջունել է դրական տեղաշարժն ընթացող բանակցություններում, որն ի հայտ է եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այս տարի տեղի ունեցած վեց հանդիպումների ընթացքում: Նա կոչ է արել կողմերին հնարավորինս արագ գալ համաձայնության` հակամարտության վերջնական կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ», - ասված է հաղորդագրությունում:

No comments: