Thursday, December 10, 2009

Հայաստանը շնորհակալ է Ռիգային Ղարաբաղի հարցում հավասարակշռված մոտեցման համար

/PanARMENIAN.Net/ 10.12.2009 - Հայաստանը շնորհակալ է Ռիգային Ղարաբաղի հարցում հավասարակշռված մոտեցման համար: Այդ մասին Երեւանում կայացած Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր բանակցությունների ընթացքում, Լատվիայի նախագահի հետ մենք քննարկեցինք տարածաշրջանային հարցերը: Եվ մենք եկանք այն կարծիքի, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, միջազգային օրենքի շրջանակներում», - ասել է ՀՀ նախագահը:

No comments: