Monday, December 21, 2009

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԲՈՂՈՔՈՒՄ Է

Report.am. 21-12-2009- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Եվրամիությանը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը ` ի հեճուկ Եվրամիությանն իր երկրի անդամակցության բանակցություններում առաջընթացի բացակայության: Բանն այն է, որ նման որոշում է կայացվել բալկանյան երեք պետությունների` Սերբիայի, Չեռնոգորիայի և Մակեդոնիայի քաղաքացիների պարագայում: Թուրքիան սկսել է անդամակցությանը վերաբերող բանակցությունները 2005-ից, բայց դեռևս «շենգենի» անդամ չէ, ինչը թույ կտար նրա քաղաքացիներին տեղաշարժվել եվրոպական պետություններով առանց վիզայի: Շաբաթ օրը Փոփոխությունների մոնիտորինգի խմբի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարագացնի Եվրամիության տարածքում իր քաղաքացիների ազատ տեղաշարժմանն ուղված ջանքերը: «Անընդունելի է, որ որոշ բալկանյան պետություններ, որոնք գտնվում են անդամակցության սկզբնական փուլում և դեռ չեն սկսել բանակցությունները, ստանան «շենգենյան» առավելությունները, իսկ Թուրքիան` նկատի ունենալով Եվրամիության հետ հարաբերությունների մակարդակը, ոչ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

No comments: