Sunday, December 27, 2009

Ադրբեջանի ամենամեծ խնդիրը Ղարաբաղն է. Մամեդյարով

Tert.am. 26-12-2009- Թուրքիայի և Ադրբեջանի արտգործանախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ասել է. «Տարածաշրջանում Ադրբեջանի համար ամենամեծ խնդիրը Լեռնային Ղարաբաղն է: Մենք չենք կարող խոսել անվտանգության և կայունության մասին, քանի դեռ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը գրավված է»։ Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարաներին այդպես էլ չի հաջողվել ստորագրել համաձայնագիր երկու երկրների միջև մուտքի արտոնագրի ռեժիմը վերացնելու վերաբերյալ: Պատճառը ադրբեջանական կողմում ի հայտ եկած մի շարք բյուրոկրատական թերություններն են։

No comments: