Thursday, December 10, 2009

Ադրբեջանում նորից աճում է ինքնասպանությունների թիվը

Aysor.am- 10-12-2009- Ադրբեջանի խորհրդարանական լրագրողների կատարած հետազոտություններից պարզվել է, որ նոյեմբերին երկրում կատարված ինքնասպանությունների թիվն աղետալի չափերի է հասնում: Հետազոտությունը կատարվել է modern.az կայքի համար, որտեղ նշվում է, որ նոյեմբերին տեղի ունեցած 26 ինքնասպանություններն ու 17 ինքնասպանության փորձերը կատարվել են ընտանիք-կենցաղ վիճաբանությունների հողի վրա: Պաշտոնական տվյալներով, ինքնասպանություն գործածներից 16-ը տղամարդիկ են, 6-ը` կանայք, 3-ը` դպրոցական, մեկը` մանկահասակ երեխա: Շաքիի բնակիչ, 25-ամյա Էլշան Դավուդովը ընտանիքում ինքնասպանություն գործած երրորդ զավակն է: Գուբայում Բարլը գյուղի 37-ամյա Ալահվերդի Միրզաևն էլ իր ընտանիքի` ինքնասպանություն գործած երկրորդ անդամն է: Նրա մայրը կյանքին վերջ էր տվել` նետվելով Սամուր-Աբշերոն ջրանցքը: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, Ադրբեջանում մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում, հիմնականում, կախվելու և բարձրահարկերից նետվելու միջոցով: Ի դեպ, ինքնասպանության փորձ կատարած 17 անձանցից 12-ը տղամարդիկ են: Ադրբեջանի ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների գծով պետական կոմիտեի նախագահ Հիջրան Հուսեյնովան «Ենի մուսավաթին» հայտնել է, որ ինքնասպանության դեպքերի հիմնական պատճառը ներընտանեկան խնդիրներն են: «Իհարկե, դրա դեմն առնելու ճանապարհ կա. հասարակությունը լուսավորվելու, կրթվելու կարիք ունի: Դպրոցներում դրան պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Դպրոցները հոգեբանների կարիք ունեն: Հոգեբանը երեխայի հետ պետք է առանձին զբաղվի»,- կարծիք է հայտնել Հուսեյնովան:

No comments: