Thursday, December 10, 2009

օգտագործելով Թուրքիայի տարածքը

News.am. 10-12-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եգիպտացի լրագրող Ֆեհմի Հյուվեդին տված հարցազրույցում, ասել է, որ եթե Իսրայելը երրորդ երկրի վրա հարձակվելու համար խախտի Թուրքիայի օդային սահմանը՝ Անկարան կտա կայծակնային պատասխան։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով իսրայելական Jerusalem Post-ին։ «Իսրայելը մեկ այլ երկրի վրա հարձակվելու համար չի կարող օգտագործել մեր հետ ունեցած հարաբերությունը։ Իսրայելը չի կարող սպասել, որ մենք ձեռքներս ծալած կնստենք»,-ասել է Էրդողանը։ Jerusalem Post-ը հերքել է այն տեղեկությունը, որ Իսրայելը Իրանի վրա հարձակումից առաջ հետախուզական տվյալներ հավաքելու համար օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը։ Իսրայելական ռմբակոծիչները 2007 թվականին ռմբահարել են Սիրիայի Էլ Քիբարի տարածքը, որը կասկածվում էր միջուկային զենք պատրաստելու մեջ։ Այնուհետ ետ վերադառնալիս իսրայելական ռմբակոծիչները ռումբերի դատարկ պարկուճները գցել են Թուրքիայի Հաթայ նահանգի վրա։

No comments: