Thursday, December 10, 2009

Կաստրոն` Օբամայի «ցինիկության» մասին

Panorama.am.10-12-2009- Օբաման ցինիկ արարք է թույլ տվել` համաձայնելով վերցնել Խաղաղության Նոբելյան մրցանակը այն բանից հետո, երբ որոշում ընդունեց շարունակել պատերազմը Աֆղանստանում: Այդ մասին հայտարարել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն նախօրեին հրապարակած իր հոդվածում, տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Ինչու Օբաման Աֆղանստանում պատերազմը շարունակելու մասին որոշումից հետո համաձայնեց ընդունել Նոբելյան Խաղաղության մրցանակը: Նրան ոչ ոք ցինիզմին չի պարտադրել», նշել է Կաստրոն: Նա նաև հավելել է, որ Օբամայի նոր վարչակազմի վարած քաղաքականությունը նման է Բուշի վարած քաղաքականությանը: «Այսօր Օբամայից պետք է նոր թատերական ներկայացմանը հատուկ ճառ լսել», - վստահորեն նկատել է Կաստրոն: Նշենք, որ այսօր Օսլոյում կայանալու է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը:

No comments: