Thursday, December 10, 2009

ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԸՆԿՆՈՒՄ Է

«Աժավոտ» 9-10-2009- ԱՄՆ-ում ընկել է նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը: Այս մասին են վկայում CNN-ի անցկացրած հարցումները, որոնց տվյալներով, Օբամայի գործունեությունը նախագահի պաշտոնում ներկայումս ողջունում է ամերիկացիների 48%-ը: Փորձագետները նշում են, որ դեռ նոյեմբերին ողջունողների թիվը 55% էր կազմում: Սոցիոլոգների խոսքով, նախագահի վարկանիշի անկումը հիմնականում պայմանավորված է երկրի վատ տնտեսական վիճակով եւ գործազրկության բարձր մակարդակով: Աֆղանստան լրացուցիչ 30 հազար զինվորական ուղարկելու մտադրությունը գոհացրել է հարցվածներին. այս հարցում նրանց 60%-ը պաշտպանում է նախագահին: Ըստ CNN-ի՝ Օբաման միակ նախագահը չէ, ում վարկանիշը պաշտոնավարման առաջին տարում 50%-ից ընկնում է: 1981թ.-ին Ռոնալդ Ռեյգանի վարկանիշը կազմել է 49% եւ չի բարձրացել 2 տարվա ընթացքում:

No comments: