Thursday, December 10, 2009

Հ. Բաբուխանյան. Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂ կարգավիճակ

Aysor.am. 9-12-2009- Մինչև Լեռնային Ղարաբաղին չտրվի գոնե «անցումային» կարգավիճակ և այն չմասնակցի բանակցություններին, հիմնախնդրի կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց չի լինի: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ արտահայտեց ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը` շեշտելով, որ «անցումային» կարգավիճակի հետ համաձայնելը կարող է լինել Հայաստանի և Արցախի միակ զիջումը: «Մենք կարող ենք գնալ այդ զիջմանը միայն այն տարբերակով, որ Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային կողմ»,- նշեց քաղաքական գործիչը` հավելելով, որ հայկական կողմը պետք է պարզ հասկացնի Բաքվին իր այդ դիրքորոշումը: «Մենք շարժվում ենք այն ուղիով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գտնվում է Հայաստանի քաղաքական ուշադրության կենտրոնում»,- նշեց նա և հավելեց, որ Ադրբեջանը պետք է հասկանա ներկա բանակցային փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելու անհրաժեշտությունը:

No comments: