Aysor.am.25-12-2009- Վատիկանում Հռոմի պապ Բենդիկտոս XVI-րդը հարձակման է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել, երբ Հռոմի պապը Սուրբ Ծննդյան առիթով ամենամյա շնորհավորական ուղերձով դիմում էր համայն աշխարհի կաթոլիկ հանրությանը:
Բենդիկտոս XVI-րդի ելույթի ժամանակ մի կին հաղթահարել է արգելապատնեշը և, հարձակվելով Հռոմի պապի վրա, գետնին գցել վերջինիս: Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, միջադեպից հետո 82-ամյա Բենդիկտոս XVI-րդը արագ ոտքի է կանգնել և, չստանալով մարմնական վնասվածքներ, շարունակել է իր ելույթը:
Նշվում է, որ բացի Բենդիկտոս XVI-րդից գետնի վրա հայտնվել է նաև կարդինալներից մեկը, ով հիվանդանոց է տեղափոխվել:
Հռոմի պապի վրա հարձակված կնոջը իսկույն ձերբակալել են: Իրավապահների կարծիքով, կինը հոգեկան խանգարում ունի:
Friday, December 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment