Tuesday, January 5, 2010

Իրանում 10 Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել

News.am. 5-1-2010- Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարիի նահանգի սահմանային անցակետից Իրան մտած 10Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել։ Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ Հաքքարիի նահանգապետը ջանքեր է գործադրում ազատելու ձերբակալված թուրքերին։ Իրանական կողմը պատճառաբանել է, որ ձերբակալվածները կապ ունեն մաքսանենգ ճանապարհով ապրանք անցկացնող խմբերի հետ։ Սակայն թուրքական կողմը սա համարում է պատասխան քայլ՝ անցյալ շաբաթ Հաքքարիում քարկոծվել է իրանական ավտոբուս։

No comments: