Tuesday, January 5, 2010

Աբդուլլահ Գյուլ. Թուրքիան եւ Ռուսաստանը «անձայն դիվանագիտություն» են իրականացնում Հարավային Կովկասում

News.am. 5-1-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը թուրքական CNNturk-ի եթերում պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարցերից մեկը վերաբերվել է Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին։ «Հայաստանի հետ տարվում է շատ ակտիվ, բայց անձայն դիվանագիտություն։ Սառեցված խնդիրներն ենք վեր հանում։ Այստեղ գործընթացը հրապարակային անելը՝ կդժվարացնի գործը։ Այս գործի վրա շատ ջանք է գործադրվում։ Ռուսաստանը, որպես առանցքային երկիր նույնպես գործընթացի մեջ է։ Խոհանոցում ինչ որ բաներ պատրաստում են»,-ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

No comments: