Panorama.am. 9-1-2010- International Living կազմակերության կողմից հրապարակված կյանքի որակի ցուցանիշով Հայաստանը 100 հնարավոր միավորից հավաքել է 56-ը: Նույնքան միավոր հավաքել է նաև Վրաստանը, Ուկրաինան հայտնվել է 68-րդ տեղում` հավաքելով 62 բալ, Ռուսաստանը հայտնվել է 111-րդ հորիզոնականում: Նշենք, որ Ուկրաինան իր այդ ցուցանիշով առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ Մերձբալթյան երկրները և Մոլդովան:
Կյանքի որակի ցուցանիշը դա համալիր ցուցանիշ է, որը բնութագրում է հասարակության զարգացվածության մակարդակը, մշակույթի, ենթակառուցվածքների, անվտանգության, եղանակի, ժամանից բնագավառում ձեռք բերված հաջողությունները, տնտեսությունը, միջավայրը, անձնական ազատությունները, բժշկական ծառայությունները:
Առաջին տասնյակում են հայտնվել` Ֆրանսիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Գերմանիան, Նոր Զելանդիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ-ն, Բելգիան, Կանադան, Իտալիան: Ցուցակի վերջին հորիզոնականներում են հայտնվել Աֆղանստանը, Յեմենը և աֆրիկյան հանրապետությունները:
Կազմակերպությունը ուսումնասիրել է 194 պետություն:
Saturday, January 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment