Aysor.am.9-1-2010- Ստամբուլում կայացած երկու երկրների տնտեսական համագործակցության ֆորումի շրջանակներում Չինաստանը և Թուրքիան 38 պայմանագիր են կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1,05 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:
Համաձայնագրերը վերաբերում են Թուրքիայից Չինաստան հանքանյութերի, մարմարի և այլ արտադրության արտահանմանը, ինչպես նաև էլեկտրակայանների համատեղ շինարարությանը:
Նշենք, որ 2009-ի տվյալներով Թուրքիայի տնտեսությունում չինական ներդրումները կազմում են 313 մլրդ դոլար, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 1 մլրդ-ից աճել է մինչև 12,6 մլրդ դոլար:
Saturday, January 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment