News.am. 8-1-2010- Անկարայում թուրք դեսպանների հետ ամենամյա հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել նրանց ավելի ակտիվորեն պաշտպանել երկրի շահերը:
«Այսօր Թուրքիան քսանամյա վաղեմության երկիրը չէ: Այն արագ զարգացող երկիր է, ինչի մասին գիտեն բոլորը: Մենք պետք է ակտիվություն ցուցաբերենք ահաբեկչության դեմ պայքարում եւ այլ հարցերում»,- ասել է նա:
Էրդողանը մանրամասն անդրադարձել է նաեւ Հայկական հարցին՝ դիվանագետներին հրահանգելով արագ արձագանքել «մեղադրանքներին»: «Մենք պատասխանատվություն չենք կրում անցյալի համար, մենք պետք է մտածենք ապագայի մասին: Եւ երբ բախվում ենք անարդարության հետ, պետք է արձագանքենք»:
Բացի այդ, նա հիշեցրել է Թուրքիայի 72 մլն քաղաքացիների մասին, որոնք աջակցում են դիվանագետներին, վստահ լինելով, որ նրանք արժանապատվորեն են ներկայացնում Թուրքիան արտերկրում: «Ոչնչից մի վախեցեք, ձեզ նշանակել են այդ պաշտոններում, որ պաշտպանեք Թուրքիայի շահերը: Եւ կարող եք վստահ լինել, որ պետությունը, երկրի կառավարությունն ու ժողովուրդը միշտ կաջակցեն ձեզ»,- ամփոփել է թուրք վարչապետը:
Saturday, January 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment