Thursday, January 7, 2010

Առաջին հաղթանակը Բուրսայում. Հայաստանը հաղթում է Իսրայելին

Tert.am. 7-1-2009- Բուրսայում ընթացող Աշխարհի թիմային առաջնության 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Իսրայելի նկատմամբ` տոնելով իր առաջին հաղթանակը: Մեր ընտրանու կազմում միակ հաղթանակը տոնեց Լևոն Արոնյանը, որն առավելության հասավ Բորիս Գելֆանդի նկատմամբ: Մյուս 3 պարտիաներում գրանցվեց խաղաղ ելք, ուստի Հայաստանն առավելության հասավ նվազագույն հաշվով: 2-րդ տուրում մեծ անակնկալ գրանցվեց Հունաստան-Ռուսաստան մրցավեճում: Ռուսների հաղթանակը խիստ հավանական էր, սակայն հույներն առավելության հասան 2.5:1.5 հաշվով: Ադրբեջանի ընտրանին, որին Հայաստանը պարտվել էր մեկնարկային տուրում, 3:1 հաշվով հաղթեց Թուրքիային: Նույն հաշվով ԱՄՆ-ն կարողացավ հաղթել Հնդկաստանին: ԱՄՆ-ի կազմում Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Պրասադ Արունի նկատմամբ: Բրազիլիան 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Եգիպտոսին:

No comments: