Thursday, January 7, 2010

STRATFOR. 2010թ. Ռուսաստանը կվերացնի Արեւմուտքի եւ Թուրքիայի ազդեցությունը հետխորհրդային տարածքում

News.am. 6-1-2010- 2010թ. Ռուսաստանը կվերացնի Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի եւ Ադրբեջանի վրա Արեւմուտքի եւ Թուրքիայի ունեցած ազդեցության մեծ մասը եւ կփորձի դնել հետխորհրդային տարածքի մեծ մասում նոր քաղաքական միության հիմքերը: Այդ մասին ասված է ամերիկյան STRATFOR (Strategic Forecasting) հետազոտական ընկերության վերլուծաբանների պատրաստած զեկույցում: Կանխատեսման հեղինակների կարծիքով, արդեն տարեվերջին ակնհայտ կդառնա, որ Ռուսաստանի «ազդեցության գոտին» նախկին ԽՍՀՄ տարածքն է, եւ դրան խանգարելու ցանկացած փորձ ահռելի ջանքեր կպահանջի: Նրանց կարծիքով, 2010թ. կարող է տեղի ունենալ Ռուսաստանի՝ որպես առաջավոր միջազգային տերության վերածնունդը: Միեւնույն ժամանակ նշվում է, որ Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմները « ամբողջությամբ կուլ տվեցին ԱՄՆ ռազմական պոտենցիալը», ինչը Մոսկվային թույլ տվեց «մեծացնել իր ազդեցությունը նախկին Խորհրդային Միության երկրներում»:

No comments: