Thursday, January 7, 2010

Տնտեսական ազատության վարկանիշով Հայաստանը նահանջել է

Panorama.am. 6-1-2010- Panorama.am. 6-1-2010- Heritage Foundation–ը հրապարակել է Տնտեսական ազատության 2010 թ. վարկանիշը: 179 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը, մինչդեռ անցյալ տարի 31-րդ հորիզոնականում է եղել: Այս մասին հայտնում է «GHN»-ը: Վրաստանը զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ` Վրաստանն իր դիրքերը բարելավել է 6 կետով: Ուկրաինան իր տնտեսական ազատության ցուցանիշով հայտնվել է 162-րդ հորիզոնականում, Ռուսաստանը` 143-րդ, Ադրբեջանը` 96-րդ: Վարկանշային աղյուսակի առաջին հինգ հորիզոնականներում են` համապատասխանաբար` Հոնկոնգը, Սինգապուրը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան: Տնտեսական ազատության վարկանշային աղյուսակը հրապարակվում է ամեն տարվա սկզբին` նախորդ տարվա տվյալների հիման վրա: Աղյուսակը կազմվում է տնտեսական 10 տարբեր ցուցանիշների հիման վրա` բիզնեսի ազատություն, առևտրի ազատություն, դրամային ազատություն, կառավարության միջամտության մակարդակ, մասնավոր սեփականության ազատություն, ներդրումների ազատություն, կոռուպցիայի մակարդակ, աշխատանքի ազատություն, ֆիսկալային ազատություն, ֆինանսական ազատություն:

No comments: