Saturday, January 30, 2010

Իրանի ԱԳՆ. Նման մեթոդները չեն օգնի երկու երկրների միջեւ վստահություն ստեղծելուն

News.am. 30-1-2010- «ԱՄՆ սենատի կողմից հաստատված օրինագիծը, ըստ որի՝ նոր պատժամիջոցներ են կիրառվում Իրանի նկատմամբ, էլ ավելի մեծ առիթ կլինի Իրանի կողմից միջուկային ծրագիրը զարգացնելու համար»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: «Եթե ԱՄՆ վարչակազմը, Սենատի հավանությամբ, մեծացնի ճնշումը Իրանի նկատմամբ, իրանական ժողովուրդը չի նահանջի իր հիմնարար իրավունքների հարցում: Նման մեթոդները չեն օգնի երկու երկրների միջեւ վստահություն ստեղծելուն»,- ասել է նա Donyaye Eqtesad թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով, ԱՄՆ-ի պատժամիջոցները «վերջին 31 տարում միայն ուժգնացրել են Իրանի ժողովրդի անկախության ձգտումները»:

No comments: