Հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն երկօրյա այցով կժամանի Ռուսաստան։ Այցը տեղի կունենա ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Ուշագրավն այն է, որ Էրդողանի այցը Ռուսաստան նախատեսված է այն օրը երբ Հայաստանի Սահմանադրական դատարանում կմեկնարկի հայ-թուրքական արձանագրությունների ուսումնասիրմնան գործընթացը։ Ըստ Trend գործակալության, Թուրքիայի պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ անդրադարձ է լինելու նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Սակայն քննարկումների հիմնական առանցքը լինելու են տնտեսական, մասնավորապես էներգետիկ հարցերը։
Saturday, January 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment