Saturday, January 9, 2010

Թուրքիայի արտգործնախարարը Անգլիայում իր պաշտոնակցի հետ քննարկելու է տարածաշրջանային զարգացումները

News.am. 9-1-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հունվարի 11-ից 12-ը աշխատանքային այցով կլինի Անգլիայում։ Թուրքական Haberler կայքէջի փոխանցմամբ՝ Դավութօղլուն այցի ընթացքում կհանդիպի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի հետ։ Հանդիպման ընթացքում կքննարվեն երկկողմ հարաբերությունների, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, Կիպրոսի եւ տարածաշրջանային զարգացումների հետ կապված խնդիրները։ Թուրքիայի արտգործնախարարը Անգլիա այցի ընթացքում հայտնի Kings College-ում ելույթով հանդես կգա։

No comments: