Panorama.am. 27-1-2010- Րոպեներ հետո Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի կունենա ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ ներկայացվելու է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլումբիեի եզրակացություն-զեկույցը` ՀՀ ԱԺ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ: Այդ մասին Panorama.am-ին Ստրասբուրգից տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերի 17-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ Հայաստանի Ազգային ժողովի Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը չէր քննարկվել` համազեկուցողների բացակայության պատճառով:
Thursday, January 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment