«Լրագիր» 27-1-2010- Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովի կարծիքով, ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում Թուրքիայի կառավարող կուսակցության ներկայացուցիչ Չավուշօղլուի վերջին հայտարարությունը չափազանչ անհաջող բենեֆիս է նման բարձր պաշտոնում: 'Մյուս կողմից, այն պարզորոշ ցուցադրում է Թուրքիայի` եվրոնկրտումների անհեռանկարայնությունը. դատեք ինքներդ` ԵԽԽՎ-ի նախագահը, նման հայտարարություն անելիս, առաջնորդվում է ոչ թե ԵԽԽՎ-ի սկզբունքներով ու անկողմնակալ լինելու բարձր արժեքներով, այլ` փորձում է ԵԽԽՎ-ն իր երկրի ու նրա դաշնակից Ադրբեջանի շահերին պատանդ դարձնել', ասել է Շարմազանովը:
Նշենք, որ Չավուշօղլուն հայտարարել էր հանգուցյալ լորդ Ռասել Ջոնսթոնի ստեղծած հանձնաժողովը վերականգնելու մասին, որը դադարել էր գործել լորդի մահվանից հետո: Դա Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանականներից կազմված հանձնաժողով էր, որ զբաղվում էր Ղարաբաղի հարցի քննարկումով: ԼՂՀ պատգամավորները չէին մասնակցում այդ քննարկումներին:
Thursday, January 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment